Itel-ը թողարկել է 4G-ով ապահովված ստեղներով հեռախոս

Itel-ը թողարկել է 4G-ով ապահովված ստեղներով հեռախոս

Itel ընկերությունը թողարկել է ստեղներով հեռախոս՝ Super Guru 4G-ն, որով հնարավոր է մուտք գործել  YouTube և խաղալ Tetris։ Այդ մասին հաղորդում է GizmoChina պորտալը։

Super Guru 4G-ով հնարավոր է նաև  QR կոդով վճարումներ անել՝ շնորհիվ ներկառուցված 0,3 մեգապիքսելանոց տեսախցիկի։

Ստեղներով հեռախոսի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մարտկոցը մոտ մեկ շաբաթ կարող է դիմանալ, եթե միացվի ավտոնոմ ռեժիմ ու լիցքավորման չդրվի։

Բացի  Tetris-ից, այն ունի ևս մի քանի ներկառուցված խաղեր, հասանելի է նաև BBC-ի լրատվական հավելվածը։

Itel Super Guru 4G-ն արդեն վաճառքի է ներկայացված Հնդկաստանում, արժեքը 1799 ռուփի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում