Տելեգրամում ստիկերների հեղինակները կստանան եկամտի 95 տոկոսը
20/04/2024 18:39
Նմանատիպ
Դուրովն ազդարարել է մոտակա ժամանակներս Տելեգրամում ստիկերների տոկենիզացիայի (ֆինանսական ակտիվների փոխարինումը թվային տոկենով) մասին։ Այդ մասին մեսենջերի հիմնադիր Պավել Դուրինը հայտնել է Դուբայում կայացած Token2049 բլոկչեյն-ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ Տելեգրամը դարձել է առաջին սոցիալական մեդիան, որը նման գործընթաց է սկսում և թույլ կտա օգտատերերին՝ մուտք գործել բլոկչեյն-դրամապանակի օգնությամբ։
«Հաջորդ քայլը, որը մենք ուզում ենք ձեռնարկել, տելեգրամում ստիկերները տոկենիզացնելն է»,-ասել է նա։
Մեսենջերի հիմնադիրը նաև շեշտել է, որ ստիկերների հեղինակները կստանան եկամտի 95 տոկոսը, իսկ դրա համար կօգտագործվի բլոկչեյն TON-ը։
Դուրովը նաև ասել է, որ ստիկերները շատ սիրված են ու ամսական կտրվածքով դրանցով շուրջ 730 մլրդ անգամ կիսում է լինում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում