Տելեգրամում ստիկերների հեղինակները կստանան եկամտի 95 տոկոսը

Տելեգրամում ստիկերների հեղինակները կստանան եկամտի 95 տոկոսը

Դուրովն ազդարարել է մոտակա ժամանակներս Տելեգրամում ստիկերների տոկենիզացիայի (ֆինանսական ակտիվների փոխարինումը թվային տոկենով)  մասին։ Այդ մասին մեսենջերի հիմնադիր Պավել Դուրինը հայտնել է Դուբայում կայացած  Token2049  բլոկչեյն-ֆորումի ժամանակ։

Նա նշել է, որ Տելեգրամը դարձել է առաջին սոցիալական մեդիան, որը նման գործընթաց է սկսում և թույլ կտա օգտատերերին՝ մուտք գործել բլոկչեյն-դրամապանակի օգնությամբ։

«Հաջորդ քայլը, որը մենք ուզում ենք ձեռնարկել, տելեգրամում ստիկերները տոկենիզացնելն է»,-ասել է նա։

Մեսենջերի հիմնադիրը նաև շեշտել է, որ ստիկերների հեղինակները կստանան եկամտի 95 տոկոսը, իսկ դրա համար կօգտագործվի բլոկչեյն TON-ը։

Դուրովը նաև ասել է, որ ստիկերները շատ սիրված են ու ամսական կտրվածքով դրանցով շուրջ 730 մլրդ անգամ կիսում է լինում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում