ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից պատվերների դեպքում Wildberries-ի գնորդները վավերացում պիտի անցնեն
Նմանատիպ
Wildberries մարկետփլեյսը թեստավորում է գնումների նոր գործընթաց, որը նախատեսում է արտասահմանից գնում կատարելու դեպքում գնորդների տվյալների վավերացում՝ «Պետծառայություններ» հարթակում։ Այդ մասին, ըստ ТАСС գործակալության, հաղորդել են Wildberries-ի գրասենյակից։
Այսուհետ, օրինակ, Չինաստանից ու Ուզբեկստանից պատվեր ձևակերպելու դեպքում գնորդը պետք է անցնի հաստատում՝ տվյալների ստուգում՝ «Պետծառայություններ» հարթակի միջոցով։ Դա անհրաժեշտ է դաշնային առևտրային ծառայությանը՝ գնորդների անձնական տվյալները փոխանցելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Համաձայն Ընկերության մամուլի ծառայության՝ տվյալների վավերացման գործընթացը գնորդները ստիպված չեն լինի անձամբ անցնել՝ ձեռքով մուտքագրելով դրանք, այլ կփոխանցվեն ծածկագրված կապի օգնությամբ։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, հիմա վավերացում պարտադիր է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից պատվերների դեպքում, եթե ապրանքը 200 եվրոյից թանկ է։Նշված արժեքը գերազանցող գումարի դիմաց պետք է հարկ վճարի գնորդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում