Tesla-ի էլեկտրամոբիլների գները շարունակում են նվազել․ ընկերությունն սկսել է թարմացնել հին մոդելները

Tesla-ի էլեկտրամոբիլների գները շարունակում են նվազել․ ընկերությունն սկսել է թարմացնել հին մոդելները

Էլեկտրոմոբիլների արտադրության ոլորտում ամենահայտնի Tesla  ընկերությունն իր հիմնական շուկաներում՝ ներառյալ Չինաստանում և Գերմանիայում, նվազեցրել է մեքենաների գները։ Ուշագրավ է, որ գործընթացն սկսվել է ԱՄՆ-ում։

Գների իջեցումն սկսվել է այն բանից հետո, երբ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում իրենց արտադրած մեքենաների մատակարարումները չորս տարվա մեջ առաջին անգամ նկատելի նվազել են։

«Tesla»-ի գները պետք է փոփոխվեն, որպեսզի արտադրությունը համապատասխանի պահանջարկին»,-X-ի իր էջում գրեմ Մասկը։

Էլեկտրամոբիլների համաշխարհային շուկայում Tesla-ն առաջատար է․ ավելի քան մեկ տարի առաջ սկսված գնանկման պատճառով զգալի նվազել են եկամուտները։

Թարմացված Model 3-ի համար նախնական գինը ընկերությունը  սահմանել է մինչև 231 900 յուան (32 000 դոլար), Գերմանիայում նույն մոդելի մեքենայի արժեքը փետրվարին 42 990 եվրո էր, բայց հիմա արդեն 40 990 եվրո է, փաստացի 2000 եվրոյով իջել է գինը։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գնանկում գրանցվել է եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում։

ԱՄՆ շուկայում Model Y-ի, Model X-ի և Model S-ի գները նույնպես 2000 դոլարով ընկել են՝ ուրբաթ օրվա դրությամբ։

Tesla-ն զուգահեռ սկսել է հին մոդելների թարմացումը։ Աճող մրցակցության պայմաններում՝ մանավանդ չինական շուկայի զարգացման իրավիճակում դա դարձել է անհրաժեշտություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում