ԵՄ-ն պատրաստում է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Նմանատիպ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրեմը Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրները պլանավորում են գործարկել հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որով վերջնականապես արգելք կդրվի ՌԴ-ից ԵՄ սեղմված բնական գազի մատակարարման վրա։ Պաշտոնյայի խոսքերը փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը կարևորագույն քայլերից մեկն է։ Մենք մտադիր ենք արգելք դնել ՌԴ-ից սեղմված բնական գազի ներմուծման վրա»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է շվեդացի պաշտոնյան։
Մինչ այդ, Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստան կատարած այցի ժամանակ կսպառնա Պեկինին՝ ՌԴ-ին ռազմարդյունաբերական կոմպլեքսով աջակցելու համար։
Ուշագրավ է, որ թերթը մանրամասներով Բլինքենի «զգուշացումները», բացել է փակագծերը՝ նշելով, որ դա վերաբերելու է ոչ թե առանձին ձեռնակությունների, այլ Չինաստանի բանկերին և ֆինանսական ինստիտուտներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ամերիկյան ֆինանսական համակարգի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում