«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Նմանատիպ
Ս․թ․ ապրիլի 12-ին կայացել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է: Կազմակերպությունը, առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և ֆինանսական անվտանգությունը, հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:
«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է: Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ, և կուզենայի շեշտել հետևյալը՝բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, «Ֆասթ Թիքեթ»-ի լրիվ նոր ձևաչափի և որակի գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները», – ասել է «Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ ներկայացնելով ընկերության 2023 թվականի ձեռքբերումները։
«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսել է ընկերության 2024 թվականի նպատակների, ռազմավարության և զարգացումների մասին: Ըստ նրա՝ «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային փոխակերպման թիրախավորմամբ․ «2024 թվականին մենք թիրախավորում ենք թվային փոխակերպման ուղղությունը և նորանոր ծառայություններ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ առցանց վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան, ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում՝վարկային ծառայություններ, պետական հատվածի ընդլայնում, համագործակցություն տարատեսակ արտաքին գործընկերների հետ»:
«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը։ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում, այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։
Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում և այլն, «Ֆասթ Շիֆթ» բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում