Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության հիմնական երաշխավորն է․ Ալիև
22/04/2024 22:26
Նմանատիպ
Բաքվում գոհ են, թե ինչպես են Ռուսաստանի մասնակցությամբ լուծվում տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում:
Ալիևի համողմամբ՝ Ռուսաստանը ոչ միայնտարածաշրջանային, այլև ավելի լայն աշխարհագրության առումով անվտանգության հիմնական երաշխավորն է։
«Մեր երկրների միջև գործողություններից և փոխգործակցությունից շատ բան է կախված։ Եվ մենք նպատակաուղղված ենք վստահության, համագործակցության, փոխըմբռնման միջոցների ամրապնդմանը և բոլոր հարցերի կարգավորմանը՝ փոխադարձ շահերի ոգով», – ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում