ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան
Նմանատիպ
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, չգիտեմ՝ ինչու ենք մնում այնտեղ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը բրիտանական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
«Բավական վաղուց ՌԴ-ն հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է ՌԴ-ի կողմից։
ՌԴ մեր գործընկերներն ասում են, որ առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահման։ Սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը ոչնչացնող հայտարարություն է։
Եթե ՀԱՊԿ զորքերը պետք է գային մեր սահման, ապա պետք է գային որպես դաշնակից, այլ ոչ թե խաղարար կամ խաղաղապահ»,-նշել է նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին, Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։
«ՀՀ-ն չի պատրասվում պատերազմել ԼՂ-ի համար։ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, և հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։
Նաև արձանագրում ենք, որ նույն գործընթացի արդյունքում հնարավոր կդառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների ՀՀ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում»,-նշել է նա։
Իսկ ինչ վերաբերում է Հայերի վերադարձին Արցախ, ապա Փաշինյանն այն իրատեսական չի համարում։
«Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի»,-հավելել է նա
Հետևեք մեզ նաև Telegram-ում