Թուրքիան և Իրաքը «Ճանապարհային զարգացման» համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Իրաքը «Ճանապարհային զարգացման» համաձայնագիր են ստորագրել

13 տարի անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցի շրջանակում Անկարայի և Բաղդադի միջև «Զարգացման ուղի»  ճանապարհային նախագծի վերաբերյալ հուշագիր է ստորագրվել։

Նախագիծը, որը կմիացնի Եվրոպան Պարսից ծոցի հետ, կյանքի կկոչվի 2028թ․։

Սպասվում է, որ այն կարժենա մոտ 17 միլիարդ դոլար։ Քաթարն ու ԱՄԷ-ն նույնպես նմանատիպ փաստաթղթեր են ստորագրել։

Դեռևս 2023 դեկտեմբերին Իրաքի փոխվարչապետի Անկարա կատարած այցի ժամամակ կողմերն ընդգծել էին տրանսպորտային միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտությունը։

Նշվում էր, որ «Զարգացման ճանապարհն» ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի պետք է լինի Բարդա քաղաքից՝ փաստացի Պարսից ծոցից մինչև Թուրքիա և մինչև Եվրոպա։ Այն պետք է անցնի Իրաքի խոշոր քաղաքներով՝ այդ թվում Քաբուլով, Բաղդադով, Մոսուլով։

Թուրքիան դեռևս անցյալ տարի այն համոզմունքն էր արտահայտել, որ նոր տրանսպորտային միջանցքը  կարող է բեռնափոխադրման համար դառնալ ավելի ձեռնտու, քան հյուսիսային միջանցքը, որն անցնում է Ռուսաստանով և Սուեզի ջրանցքով անցնող Սուեզի ջրանցքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում