ԱԺ պատգանավորները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ եւ նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ եղել են Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում եւ Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ հերոսներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում