Նավթի և ոսկու համաշխարհային գները նորից նվազում են
Նմանատիպ
Նավթի և ոսկու շուկաներում գների նվազման միտումը շարունակվում է։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման մասին հաղորդագրությունների պասիվացմանը զուգահեռ՝ նավթի շուկայում գները սկսեցին իջնել։
Brent տեսակի նավթի գինը կտրուկ բարձացել և հասել էր 90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ վերջին շաբաթներին այդ նավթի մեկ բարելի գինը հասել էր 125 դոլարի։ Հիմա, սակայն, այն նույնպես էժանացել է։
Brent տեսակի նավթը մոտավորապես 87 դոլար է իջել՝ մեկ բարելի դիմաց։ Դրանից հետո իրանական լրատտվամիջոցները հաղորդեցին, որ Իսֆախան նահանգում, որտեղ պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել, վնասներ չեն եղել։
Ոսկին ևս շատ արագ ռեկորդային գնի էր հասել։ Այդ հանգամանքը փորձագետները պայմանավորում են նրանով, որ ոսկին համարվում է անվտանգ ներդրում։ Վերջին օրերին, սակայն, մեկ ունցիան մոտավորապես 2400 դոլար արժե։
Մտավախությունը, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի սրացումը կարող է խախտել նավթի մատակարարումները, ամեն դեպքում պահպանվում է։
Ներդրողներն ուշադիր հետևում են Իսրայելի արձագանքին՝ Իրանի հրթիռային հարձակման համատեքստում։
Վերջին տարիներին վառելիքի և էնեգիայի գնրեը որոշիչ գործոն են դարձել կյանքի որակի ապահովման հարցում։
Վերլուծաբանները կարծում են, որ նավթի գների կտրուկ ու կայուն աճը կարող է հանգեցնել ինֆլյացիայի։ Բազմաթիվ երկրներ զգալիորեն կախված են հումքային ապրանքներից, որոնք օգտագործվում են բենզինի կամ դիզվառելիքի արտադրության մեջ։
Մերձավոր Արևելքում լարվածության աճը մտահոգություն է առաջացրել նաև Օմանի և Իրանի միջև նավով բեռնափոխադրումներով պայմանավորված։ Դա կարևոր երթուղի է, որով իրականացվում է նավթի համաշխարհային փոխադրման 20 տոկոսը։
Իրանը նավթի արդյունահանման ծավալով աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում