Ջահերով երթն իրականացնելու համար Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Ջահերով երթն իրականացնելու համար Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։

Ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Ժամը 8։30-ից 11։00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում