Մեծ Բրիտանիան պատմության մեջ աննախադեպ ծավալի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Ուկրաինային հատկացնել աննախադեպ ծավալի՝ 500 մլն ֆունտ՝ 579,56 մլն եվրոյի ռազմական օգնություն։
«Ռուսաստանի կոշտ նկրտումներից Ուկրաինան պաշտպանելը կենսականորեն կարևոր է մեր և ողջ Եվրոպայի անվտանգության համար։ Եթե Պուտինին թույլ տրվի հաջողել այս ագրեսիվ պատերազմում, նա չի կանգնի լեհական սահմանին ևս»,-գերմանական DW-ի փոխանցմամբ՝ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Վարշավա կատարվելիք այցի նախօրյակին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բրիտանացի պաշտոնյան «պատրաստվում է Լեհաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել եվրոպական անվտանգության և ռուսական սպառնալիքների հետ կապված հարցեր»։
Վաղը՝ ապրիլի 24-ին, նախատեսվում է Սունակի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ։
Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության փաթեթի մեջ, ըստ ռուսական աղբյուրների, մտնում են՝ , ավելի քան 1600 հարվածային հրթիռներ և հակարթիռային պաշտպանության միջոցներ, 60 նավ, ջրային զենքեր, մոտ 250 կմ հեռահարության Storm Shadow հրթիռներ, ավելի քան 400 տրանսպորտային միջոց՝ այդ թվում 160 պաշտպանված տրանսպորտային միջոց, 162 զրահապատ մեքենաներ և 78 ամենագնացներ, ինչպես նաև 4 մլն փամփուշտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում