Անկարան ուղիներ է փնտրում Ուկրաինային զենքի նոր խմբաքանակ մատակարարելու համար
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցից առաջ թուրքական ռազմական դիվանագիտությունն հետևողականորեն Ուկրաինայի համար սպառազինության նոր խմբաքանակի փնտրտուքով է զբաղված։ Ըստ Милитарист-ի, նախատեսվող զինամթերքի ֆինանսական հոգսը ԱՄՆ-ն է հոգալու։
Քանի որ օգնության նոր փաթեթը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսում, Ուկրանան, ըստ աղբյուրի, հույս ունի Անկարայից ստանալ ամբողջությամբ մարտական պատրաստվածության բերված T-155 Firtina 12 հաուբից։
Այս զենքն արտադրվում է Թուրքիայում՝ հարավկորեական Samsung ընկերության լիցենզիայով, բայց սպասվում է, որ Սեուլը, որը համարվում է Ուկրաինայի առաջատար դաշնակիցը, կհամաձայնվի վերաարտահանմանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ այդ հարցի շուրջ առաջին անգամ քննարկումներ կայացել են անցյալ տարի, բայց ընդհատվել են, երբ ԱՄՆ կողմից օգնությունը կանգնեցվել է։ Երբ Վաշինգտոնը վերսկսի ռազմական օգնության տրամադրումը, թուրքական МКЕ ընկերության հաուբիցները կլիցքավորվեն։ МКЕ ընկերությունը նաև բավականին շատ փամփուշտ ունի, որոնց կարիքն ուկրաինական ԶՈՒ-ն շատ է զգում։
Անկարայի համար դա կդառնա ուկրաինական մատակարարումները վերականգնելու հնարավորություն՝ հատկապես այն բանից հետո, երբ Bayraktar TB2 ԱԹՍ-ները դուրս բերվեցին մարտի դաշտից, իսկ ռուսական РЭБ համակարգերը դրանք շարքից հանեցին։
2022թ․ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է նաև РСЗО Т-122 համակարգեր, որոնցից առնվազն մեկը սեպտեմբերին ոչնչացվել է։
Ուկրաինացիները նաև Անկարային հաղորդել է, որ ամեն դեպքում հույս են պահում, որ կստանան մինչև 50 հատ խորհրդային Т-72 տանկ՝ արտադրված 1975 թվականից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում