Wildberries-ի շրջանառությունը 2024թ․ կարող է աճել 60 տոկոսով
24/04/2024 12:42
Նմանատիպ
Wildberries մարկետ-հարթակի շրջանառությունը 2023թ․ տվյալներով գերազանցել է 2,5 տրիլիոն ռուբլին, իսկ 2024-ին սպասվում է մոտ 60 տոկոսով աճ։ Այդ մասին, ТАСС գործակալության հաղորդմամբ, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը։
Վերջինս նաև նշել է, որ առավել հստակ կանխատեսում հնարավոր կլինի անել տարվա երկրորդ կեսին։
2023թ․ առաջին կեսին ապրանքների վաճառքից ու մատուցվող ծառայություններից Wildberries-ի շրջանառությունը՝ աճել է 94 տոկոսով՝ մինչև 1,221 տրիլիոն ռուբլով։
2023թ․ Wildberries-ի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը կանխատեսել էր, որ 2023-ին շրջանառությունը 80-85 տոկոսով աճելու է՝ 2022թ․ համեմատ։ Ըստ էության, հաշվարկում համասեփականատերը չէր սխալվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում