Wildberries-ի շրջանառությունը 2024թ․ կարող է աճել 60 տոկոսով

Wildberries-ի շրջանառությունը 2024թ․ կարող է աճել 60 տոկոսով

Wildberries մարկետ-հարթակի շրջանառությունը 2023թ․ տվյալներով գերազանցել է 2,5 տրիլիոն ռուբլին, իսկ 2024-ին սպասվում է մոտ 60 տոկոսով աճ։ Այդ մասին,  ТАСС գործակալության հաղորդմամբ, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը։

Վերջինս նաև նշել է, որ առավել հստակ կանխատեսում հնարավոր կլինի անել տարվա երկրորդ կեսին։

2023թ․ առաջին կեսին ապրանքների վաճառքից ու մատուցվող ծառայություններից  Wildberries-ի շրջանառությունը՝ աճել է 94 տոկոսով՝ մինչև 1,221 տրիլիոն ռուբլով։

2023թ․ Wildberries-ի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկը կանխատեսել էր, որ 2023-ին շրջանառությունը 80-85 տոկոսով աճելու է՝ 2022թ․ համեմատ։ Ըստ էության, հաշվարկում համասեփականատերը չէր սխալվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում