Առաջիկայում Ռուսաստանը Չինաստանին գազ կվաճառի զեղչված գներով
Նմանատիպ
Ռուսաստանը Չինաստանին կվաճառի 28 տոկոսով ավելի էժան գազ, քան եվրոպացի սպառողներին։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։
Համաձայն կանխատեսման՝ զեղչային պայմանները կգործեն առնվազն մինչև 2027 թվականը։ 2024թ․ Ռուսաստանից Չինաստան մատակարարվող գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 257 դոլար՝ այն դեպքում, երբ եվրոպական ու թուրքական շուկա արտահանվում է 320,30 դոլարով։
Աղբյուրի վերլուծաբանները պարզել են, որ 2023թ․ չինացի գործընկերներին Ռուսաստանը վաճառել է 286,9 դոլարով՝ 1000 խոր․ մետրը, իսկ եվրոպացիներին՝ 461,3 դոլարով։
Փորձագետները կանխատեսում են, որ ռուսական գազի 1000 խոր․ մետրը 2025թ․ Չինաստանին կվաճառվի 243,7 դոլարով, իսկ Եվրոպային՝ 320,1, 2026-ին՝ համապատասխանաբար՝ 233 և 320։ Ամեն դեպքում, ըստ աղբյուրի, տարբերությունը կգերազանցի 28 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում