2024թ․ առաջին եռամսյակում ամենախոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթը»
Նմանատիպ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկը 2024 թ. 1-ին եռամսյակում գլխավորում է «Մոբայլ սենթր արթը»` 20 մլրդ դրամ հարկով։
2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ-ն է՝ ավելի քան 18 մլրդ դրամով, իսկ 3–րդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ պետբյուջե մուծված ավելի քան 15,5 մլրդ դրամով։