Ամերիկացիները զանգվածային կերպով հրաժարվում են iPhone հեռախոսներից
25/04/2024 17:30
Նմանատիպ
2024թ․ առաջին եռամսյակում ԱՄՆ-ում ակտիվացված հեռախոսների մասնաբաժնում iPhone- ին բաժին է ընկել 33 տոկոսը։ Տվյալները վերլուծել է Consumer Intelligence Research Partners ընկերությունը։
Վերջին տարում iPhone-ի մասնաբաժինը նոր ակտիվացված հեռախոսների շարքում ընկել է 7 տոկոսով։ Ներկայումս հեռախոսների ընդհանուր ծավալի 2/3 մասը բաժին է ընկնում Android-ին։
Վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի վաճառքների անկման պատճառը նորարարությունների դանդաղ ներդրումն է։ Ընկերությունն ամեն դեպքում աշխատում է նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ։
2024թ․ սեպտեմբերին նախատեսվում է նոր iPhone-ների թողարկումը։ Սպասվում է, որ iPhone 16 սերիան կունենա լավարկված պրոցեսոր, թարմացված տեսախցիկ և Vision Pro-ի համար տարածական բովանդակություն ստեղծելու հնարավորություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում