Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց Նյու-Դելին մտածում է նաև իր արտադրանքի արտահանման մասին․ Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց Նյու-Դելին մտածում է նաև իր արտադրանքի արտահանման մասին․ Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց Նյու-Դելին մտածում է նաև իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման մասին։ Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Ռանդխիր Ջայսվալը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնչող քննադատություններին՝ կապված Հայաստանին մատակարարվող զենքի հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե իր երկիրը «չի կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել, երբ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին։ Նրա բնութագրմամբ, իբր, թվարկված երկրները դա անում են «բաց և ցուցադրաբար և անգամ փորձում են ինչ-որ բան ապացուցել  Բաքվին»։

Հնդկական ANI գործակալության տվյալներով՝ Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 15 ЗРК «Акаш»` ընդհանուր 600 մլն դոլար արժողությամբ։

Նշենք, որ վերջին երկու տարում Հայաստանը Հնդկաստանի հետ 100 միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել՝ պաշտպանական միջոցներ ձեռք բերելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում