Հայ-բելգիական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան
Նմանատիպ
Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն:
Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:
Զրուցակիցները անդրադարձան հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:
Հանդիպման օրակարգում էին նաեւ տարածաշրջանային զարգացումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում