iOS տարբերակի օգտատերերը WhatsApp կկարողանան մուտք գործել կենսաչափական նույնականացմամբ

iOS տարբերակի օգտատերերը WhatsApp կկարողանան մուտք գործել կենսաչափական նույնականացմամբ

WhatsApp հավելվածի Apple iOS տարբերակի բոլոր օգտատերերի համար առանց գաղտնաբառի (pass key) միջոցով հավելված մուտք գործելու հնարավորությունը շուտով հասանելի կլինի։ Օգտատերերը կկարողանան մուտք գործել իրենց օգտահաշիվներ՝ օգտագործելով կենսաչափական նույնականացում՝ Face ID կամ Touch ID։

QR-կոդով WhatsApp մուտք գործելու տարբերակը ևս կգործի։

Մուտքի բանալիներով օգտահաշիվ մուտք գործելու հնարավորություն Android-ի համար ներդրվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ այս տարվա հունվարին այս հնարավորությունն ավելացավ մեսենջերի iOS-ի բետա տարբերակում։

Մեսենջերի ղեկավարությունն ակնկալում է, որ բոլոր օգտատերերն այդ հնարավորությունը կստանան «առաջիկա շաբաթների ընթացքում»:

Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիան կդառնա նույնականացման համեմատաբար անվտանգ տարբերակ, որը կփոխարինի գաղտնաբառերին և SMS-ի միջոցով երկգործոն մուտքին:

WhatsApp մուտք գործել այդ ձևով հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ սարքը միացված չի լինի համացանցին: Մուտքի նոր մեթոդն օգտատերերին թույլ կտա պահպանել այլ հարթակներում WhatsApp մուտք գործելու հնարավորությունը՝ սկանավորելով QR կոդը սմարթֆոնի հավելվածում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում