ԱՄՆ-ն Ուկրաինային գաղտնի մատակարարել է հեռահար հրթիռային համակարգեր

ԱՄՆ-ն Ուկրաինային գաղտնի մատակարարել է  հեռահար հրթիռային համակարգեր

Միացյալ նահանգներն Ուկրաինային գաղտնի փոխանցել է ավելի քան 100 ATACMS հեռահար հրթիռային համակարգեր։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Կիևը ստացել է դրանք ու ապրիլի 17-ին անմիջապես կիրառել՝ գրոհներ ձեռնարկելով Ղրիմի օբյեկտների վրա»,- գրում է աղբյուրը։

Նույն օրը, ինչպես նկատում է լրատվամիջոցը, Զելենսկին հայտնել է Ղրիմի հյուսիսում գտնվող օդակայանի վրա հարձակման մասին, բայց օգտագործվող զենքի մասին չի մանրամասնել։ Ապրիլի 19-ին արդեն ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ՀՕՊ ուժերը վնասազերծել են ATACMS համալիրի երեք հրթիռ՝ Սև ծովի վրա։

Ինչպես նկատում է պարբերականը, համակարգի մատակարարումը մտնում էր ընդհանուր 400 մլն դոլար արժողությամբ այն օգնության փաթեթի մեջ, որի մասին հայտնի է դարձել մարտ ամսին։

Պենտագոնը չէր նշել ATACMS-ի մասին, որոնք պետք է ուղարկվեին Ուկրաինա, հայտարարվել է այլ մոդելի հրթիռների մասին։  Նշվում է, որ ATACMS համակարգեր մատակարարելու կարգադրությունը տվել է Բայդենը։ Հետո Պենտագոնը պարզաբանել է, որ այդ համակարգի անունը փաթեթի մեջ չի նշվել Կիևի խնդրանքով։

ՌԴ-ն էլ անդրադառնալով թեմային՝ վստահեցրել է, որ դա չի կարող փոխել ռազմական գործողությունների ընթացքը։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներքաշված է այս կոնֆլիկտի մեջ։ Նրանք գնում են զենքերի հեռահարությունը բարձրացնելու ճանապարհով»,-ասել է Պեսկովը և համոզմունք հայտնել, որ դա շատ ավելի մեծ խնդիր է ստեղծում հենց Ուկրաինայի համար։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում