Չինաստանում ներկայացվել է արտաճանապարհային «Մոսկվիչ 8»-ի նախատիպը
26/04/2024 14:39
Նմանատիպ
Չինաստանի նորաբաց ավտոսրահում կայացել է արտաճանապարհային JAC X8 մեքենայի շնորհանդեսը, որը կդառնա ռուսական «Մոսկվիչ 8» մեքենայի նախատիպը։ Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն։
JAC X8 և «Մոսկվիչ 8» մեքենաները համարյա ոչնչով չեն տարբերվի, բացի լոգոտիպից և տեղեկատվական աղյուսակից։
Տարբերությունը, թերևս, այն է, որ JAC X8-ի երկրորդ շարքի նստատեղը ոչ թե երեք տեղանոց բազմոց է, այլ երկու առանձին բազկաթոռներ։
Արտաճանապարհային մեքենան ունի բենզինով աշխատող GDI շարժիչ և յոթաստիճան «ռոբոտ»։
Ավտոմեքենայի մեջ նաև անլար մարտկոց կա հեռախոսի համար և մի շարք այլ նորարարություններ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ յոթտեղանոց «Մոսկվիչ 8» արտաճանապարհային մեքենայի նախնական տարբերակը կարժենա 2,5 մլն ռուբլի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում