Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
26/04/2024 13:20
Նմանատիպ
Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
Զախարովան նշել է, որ ՌԴ-ն առաջիններից է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Այդ սգո օրն ունի պատմական, հոգեւոր եւ բարոյաքաղաքական նշանակություն մեր դաշնակից Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի եւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Մենք այդ ողբերգությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում