Ստոլտենբերգը Արևմուտքին նախազգուշացրել է Չինաստանից կախվածության վտանգի մասին
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ Արևմուտքը չպիտի կախվածության մեջ ընկնի Չինաստանից՝ ինչպես երբևէ դա եղել է Ռուսաստանի պարագայում։Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։
«Անցյալում մենք սխալներ ենք թույլ տվել՝ կախվածության մեջ ընկնելով ռուսական գազից և նավթից։ Մենք չպետք է կրկնեք այդ սխալը՝ այս դեպքում Չինաստանից կախվածության մեջ ընկնելով։
Կախվածությունը փողից, հումքից, տեխնոլոգիաներից մեզ խոցելի է դարձնում»,-ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև նշել է, որ եթե Պեկինը ցանկանում է Արևմուտքի հետ պահպանել լավ հարաբերությունները, ապա պետք է դադարեցնի աջակցել Ռուսաստանին՝ ուկրաինական կոնֆլիկտի շրջանակում։
Մինչ այս հայտարարությունը ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը հայտարարել էր, որ Չինաստանը չի կարող ձևացնել, թե չեզոք դիրքում է ուկրաինական կոնֆլիկտի հարցում, քանի որ աջակցում է Ռոսւաստանին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հաճախ է նկատում, թե ինչպես է Չինաստանը նյութապես աջակցում ՌԴ-ին՝ Մոսկվային տրամադրելով երկակի նշանակության ապրանքներ։ Սմիթի համոզմամբ՝ առանց Պեկինի օգնության Մոսկվան «բոլորովին այլ իրավիճակում կլիներ և խնդիրներ կունենար»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին որակել էր «աշխարհի քրոնիկ սպառնալիքը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում