Ստոլտենբերգը Արևմուտքին նախազգուշացրել է Չինաստանից կախվածության վտանգի մասին

Ստոլտենբերգը Արևմուտքին նախազգուշացրել է Չինաստանից կախվածության վտանգի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել է, որ Արևմուտքը չպիտի կախվածության մեջ ընկնի Չինաստանից՝ ինչպես երբևէ դա եղել է Ռուսաստանի պարագայում։Նրա խոսքերը փոխանցում է Reuters-ը։

«Անցյալում մենք սխալներ ենք թույլ տվել՝ կախվածության մեջ ընկնելով ռուսական գազից և նավթից։  Մենք չպետք է կրկնեք այդ սխալը՝ այս դեպքում Չինաստանից կախվածության մեջ ընկնելով։

Կախվածությունը փողից, հումքից, տեխնոլոգիաներից մեզ խոցելի է  դարձնում»,-ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև նշել է, որ եթե Պեկինը ցանկանում է Արևմուտքի հետ պահպանել լավ հարաբերությունները, ապա պետք է դադարեցնի աջակցել Ռուսաստանին՝ ուկրաինական կոնֆլիկտի շրջանակում։

Մինչ այս հայտարարությունը ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը հայտարարել էր, որ Չինաստանը չի կարող ձևացնել, թե չեզոք դիրքում է ուկրաինական կոնֆլիկտի հարցում, քանի որ աջակցում է Ռոսւաստանին։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հաճախ է նկատում, թե ինչպես է Չինաստանը նյութապես աջակցում ՌԴ-ին՝ Մոսկվային տրամադրելով երկակի նշանակության ապրանքներ։  Սմիթի համոզմամբ՝ առանց Պեկինի օգնության Մոսկվան «բոլորովին այլ իրավիճակում կլիներ և խնդիրներ կունենար»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին որակել էր «աշխարհի քրոնիկ սպառնալիքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում