ԱՄՆ-ն ու Չինաստանը բանակցություններ կվարեն արհեստական բանականության թեմայով․ Բլինքեն
26/04/2024 21:08
Նմանատիպ
ԱՄՆ-ն ու Չինաստանն առաջիկա շաբաթների ընթացքում առաջին անգամ կվարեն երկկողմ բանակցություններ՝ արհեստական բանականության թեմայով։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հաճույքով հայտարարում եմ, որ մենք պայմանավորվել ենք մոտակա շաբաթներին երկկողմ ձևաչափով բանակցություններ վարել՝ կապված արհեստական բանականության հետ»,-նշել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարի աշխատանքային այցը Չինաստան սկսվել է ապրիլի 24-ին՝ Շանհայից։ Որպես պետքարտուղար՝ սա նրա երկրորդ այցն է Չինաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում