15․000 ծառ՝ հանուն մարդու և բնության
26/04/2024 21:44
Նմանատիպ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից «Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակներում ներառված 35 բնակավայրերի բնակիչներին տրամադրվել է 15․000 ծառ։
Այս ամենից զատ՝ համայքների բնակիչների հետ համատեղ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում և Ույծ համայնքում ստեղծվել են պուրակներ։
Եվս 4 համայնքում առաջիկայում կստեղծվեն պուրակներ։
Շնորհակալ ենք համայնքների բնակիչներին ակտիվ ներգրավվածության ու աջակցության համար։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում