Պատրաստ ենք ընդլայնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը. Շոյգու
Նմանատիպ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Աշտիանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը մեր երկարամյա բարեկամական հարաբերությունների վառ օրինակն է։ Վերջին շրջանում դրանք հատկապես վստահելի են դարձել և հաջողությամբ զարգանում են։ Շփումների ինտենսիվությունը բազմապատկվել է՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ռազմական գերատեսչությունների ղեկավարության մակարդակով»,- ասել է նա Աստանայում Աշտիանիի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Ըստ Շոյգուի՝ «Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը միշտ եղել է դինամիկ և բազմակողմանի»։
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ռազմական և ռազմատեխնիկական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար», – հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում