Tesla-ի autopilot ռեժիմը հարյուրավոր վթարների պատճառ է դարձել
Նմանատիպ
2015-2022թթ․ Autopilot ռեժիմում Tesla էլեկտրամոբիլների մասնակցությամբ 467 վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 54 մարդ տուժել է, 14-ը՝ մահացել։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության թերությունների հետաքննության բաժինը՝ ODI-ն։
Մասնագետները վթարի երեք պատճառ են առանձնացրել․
1․ Հարյուրավոր բախումներից 211-ի դեպքում եղել է բավարար ժամանակ, որպեսզի ուշադիր վարորդն արագ արձագանքի ու խուսափի բախումից կամ մեղմացնի դրա հետևանքները։
2․ 145-ի դեպքում մեքենան ճանապարհից դուրս է թռչել՝ օրինակ թաց ճանապարհի պատճառով։
3․ 111-ը տեղի է ունեցել մեքենայի՝ ճանապարհից դուրս գալու հետևանքով՝ ավտոմատ ղեկային կառավարման ժամանակ։ Autosteer-ը պատահականորեն անջատվել էր վարորդի հրահանգով։
«Բազմաթիվ վարորդներ չափից շատ են վստահում ավտոպիլոտ ռեժիմին և բավարար չափով ուշադիր չեն վարում մեքենան»,-նկատել են վարչության մասնագետները։
Նրանք նաև ընդգծել են, որ autopilot-ից վարորդների ունեցած սպասելիքների և համակարգի իրական հնարավորությունների միջև շատ տարբերություններ կան։
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հաղորդել էր, որ Tesla-ն պլանավորում է հետ կանչել ավելի քան 2 մլն էլեկտրամոբիլ՝ Autosteer-ի հետ կապված խնդրի պատճառով։ Դա վերաբերում էր հատկապես Model S, Model 3 և Model L մեքենաներին։
Դրանից որոշ ժամանակ առաջ The Washington Post-ն արդեն հաղորդել էր Autosteer-ի ոչ նորմալ աշխատանքի պատճառով արձանագրված ութ վթարի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում