2025-ի ավարտին նախատեսվում է ունենալ բոլորովին նոր որակի Starship հրթիռ

2025-ի ավարտին նախատեսվում է ունենալ բոլորովին նոր որակի Starship հրթիռ

Ամերիկյան SpaceX ընկերությունը պլանավորում է Starship գերծանր հրթիռի բոլոր աստիճանները ստեղծել բազմակի օգտագործման համար պիտանի։ ԱՅդ մասին հայտնել է ընկերության  հիմնադիր Իլոն Մասկը։

Մենք մտադիր ենք մինչև հաջորդ տարվա վերջ ավարտել տիեզերանավի արագ ու ամբողջական բազմակիությունը, իսկ նաև ուղեծրում լիցքավորման հնարավորության ստեղծումը»,-գրել է նա։

Նրա կարծիքով՝ այդ տեխնոլոգիաները հանդիսանում են «ծայրահեղ անհրաժեշտ, որպեսզի կյանքը դառնա միջմոլորակային»։

Բազմակի օգտագործման հրթիռային համակարգը կազմված է Starship տիեզերանավից և Super Heavy կրիչից։ Նրա բարձրությունը գերազանցում է 120 մետրը։ Այն բարձր է մինչև հիմա ստեղծված բոլոր հրթիռներից։ Super Heavy  կրիչը կրկնակի հզոր է NASA-ի ստեղծած Space Launch System հրթիռից։

Առայժմ հրթիռը արձակվել է երեք անգամ , բայց միայն մեկ՝ 2024թ․ մարտին տեղի ունեցած թռիչքն է հաջողությամբ պսակվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում