Ռուսաստանն ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է. Գերմանիայի ՊՆ
27/04/2024 21:42
Նմանատիպ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում իր կարիքները գերազանցող քանակի զենք է արտադրում։ Այժմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն արդեն աշխատում է պահեստները լցնելու ուղղությամբ։
Պիստորիուսը նշել է, որ սպառազինությունների վրա ծախսերի ավելացման և պատերազմական տնտեսության բարելավման հետ մեկտեղ «արտադրվածի զգալի մասը կամ մի մասն այլևս չի գնում ռազմաճակատ, այլ հայտնվում է պահեստներում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում