Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Սուրբ Խաչի երևման տոնի առիթով այսօր՝ ապրիլի 28-ին առավոտյան ժամը 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։

Այս մասին հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը։

Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ Ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում