Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է

Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքների արտահանումը 10 տարում 35 անգամ մեծացրել է

Հնդկաստանը սպառազինության և պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը 10 տարում 35 անգամ մեծացրել է։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռաջնախ Սինքխը։ Ուշագրավ է, որ այդ դինամիկան Հնդկաստանը սկսել է ցուցաբերել այն ժամանակվանից, երբ իշխանության է եկել Նարենդրա Մոդիի կառավարությունը։

«2014 թվականին մենք արտահանել ենք շուրջ 6 մլրդ ռուփիի պաշտպանական արտադրանք, բայց հիմա այդ թիվը կազմում է 210 մլրդ ռուփի, և ես կարող եմ ասել, որ այն կշարունակի աճել»,-Սինգխի խոսքերը փոխանցում է Press Trust of India  գործակալությունը։

Նախարարը նաև հայտարարել է, որ Մոդիի կառավարությունը, որը ներկայացնում է Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը, ձգտում է, որ պաշտպանական նշանակության ապրանքներն արատդրվեն հենց Հնդկաստանում ու հնդիկների ձեռքով։

Այսօր մեր պաշտպանական արտադրանքի շրջանառության ծավալը հասել է ավելի քան 1 տրիլիոն ռուփիի»,-ասել է նա։

Հնդկաստանը ռազմական նշանակության ապրանքներ է մատակարարում 85 երկրի։ Նյու-Դելին առաջարկում է սպառազինության բավականին լայն սպեկտր՝ այդ թվում հրետանային զենքեր, BrahMos տիպի գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք արտադրվում են  BrahMos Aerospace ռուս-հնդկական համատեղ ձեռնարկությունում, զրահատեխնիկա, ավիատեխնիկա՝ այդ թվում ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմական նավեր, տանկեր, ռադիոէլեկտրոնային մարտի համակարգեր և սեփական արտադրության այլ ապրանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում