Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին
29/04/2024 21:46
Նմանատիպ
Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքին: Այս մասին վկայում են CNN հեռուստաալիքի անցկացրած հարցումների արդյունքները:
Ըստ առկա տվյալների՝ հարցվածների 60%-ը հավանություն չի տալիս Բայդենի աշխատանքին ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն ՝ հարցվածների 71 տոկոսը հավանություն չի տալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում ԱՄՆ նախագահի քաղաքականությանը, միայն 28 տոկոսն է դրան աջակցում:
Հարցումն անցկացվել է ապրիլի 18-23-ը 1 212 մեծահասակների շրջանում:
Ավելի վաղ CNN-ը հրապարակել էր հարցման արդյունքները, որոնց համաձայն ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ավելի շատ ընտրողների աջակցությունն է վայելում, քան գործող ամերիկացի առաջնորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում