Հաագայի դատարանն այս շաբաթ կարող է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ

Հաագայի դատարանն այս շաբաթ կարող է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ

Հաագայի դատարանն այս շաբաթ կարող է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ

Իսրայելը մտահոգված է, որ Միջազգային քրեական դատարանը այս շաբաթ կարող է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Յոավ Գալանտին և բարձրաստիճան այլ զինվորականների՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների առնչությամբ:

Ըստ ամերիկյան ԷՆ ԲԻ ՍԻ Նյուզի՝ Իսրայելը ներկայում դիվանագիտական ուղիներով ձգտում է կանխել օրդերները հանձնելու գործընթացը:

Դատարանը չի մեկնաբանել տեղեկությունը՝ Պաղեստին պետությունում տիրող իրավիճակի հետաքննությունը համարելով անկախ տևական գործընթաց։

Ըստ «Մաարիվ» թերթի՝ Նեթանյահուն լրջորեն անհանգստացած է Գազայի հատվածում ռազմական գործողությունների առնչությամբ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից իր անունով ձերբակալության օրդեր ստանալու հեռանկարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում