Հեղինակավոր Financial Times-ն ու OpenAI-ն համաձայնագիր են ստորագրել

Հեղինակավոր Financial Times-ն ու OpenAI-ն համաձայնագիր են ստորագրել

Financial Times-ը համաձայնագիր է ստորագրել OpenAI-ի հետ՝ իր բովանդակությունը արհեստական ինտելեկտի (ԱԻ) մոդելներին համապատասխանեցնելու համար, ինչը թույլ կտա ChatGPT-ին՝ պատասխանել ռեժյումեների հետ կապված հարցումներին։

Համաձայնագրի ֆինանսական պայմանների համաձայն՝ երկուշաբթի օրվանից նոր ներդիր է  բացվել պարբերականի կայքում։ OpenAI-ն որոշ ժամանակ առաջ նմանատիպ գործարք է կնքել նաև  Associated Press-ի, ֆրանսիական պարբերական Le Monde-ի, իսպանական Prisa Media-ի հետ։

Նոր ներդիրը կօգնի, որ բարելավվի ChatGPT-ի չաթ-բոթը՝ Financial Times-ի արխիվային նյութերով։ Ընկերությունները կաշխատեն համատեղ, որպեսզի ԱԻ-ով նոր պրոդուկտ և ֆունկցիաներ մշակեն պարբերականի ընթերցողների համար։

Ընկերության համոզմամբ՝ ChatGPT-ով գեներացված ռեզյումեն նույնպես հղումով կտանի պարբերականի վրա։

«Այդ համագործակցության շրջանակում մենք ձգտում ենք ուսումնասիրել գործնական արդյունքները, որոքն վերաբերում են նորությունների աղբյուրներին և ԱԻ-ին»,-ասել է Financial Times-ի գլխավոր տնօրենը։

Որոշ առևտրային կետեր անգամ արդեն ԱԻ են օգտագործում իրենց կոնտենտը գեներացնելու համար։ BuzzFeed-ն օրինակ հայտարարել է, որ կօգտագործի ԱԻ՝ իր կայքում թեստեր անցկացնելու համար, իսկ  New York Times-ն ԱԻ-ն օգտագործել է հաղորդագրությունների գեներացման համար՝ Սուրբ Վալենտինի օրվա առթիվ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում