Արհեստական ինտելեկտի շնորհիվ Samsung ընկերության եկամուտը 10 անգամ աճել է

Արհեստական ինտելեկտի շնորհիվ Samsung ընկերության եկամուտը 10 անգամ աճել է

Հարավկորեական Samsung  ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում ունեցել է 6,6 տրլն կորեական վոնի (4,8 մլրդ) չափով եկամուտ։  Ըստ  լրատվամիջոցի՝ աճը պայմանավորված է հիմնականում արհեստական ինտելեկտի ոլորտում կիրառվող միկրոչիպերի արտադրությամբ։

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընկերության եկամուտն աճել է ավելի քան 10 անգամ․ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այն կազմել է 465 մլն դոլար։

Սպասվում է, որ 2024թ․ երկրորդ կեսին բիզնեսի վարման պայմանները կմնան դրական, իսկ պահանջարկը՝ հիմնականում գեներատիվ ԱԻ-ի ամսով կմնա բարձր, չնայած աշխարհաքաղաքական վիճակին»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցը նկատում է՝ այս տարվա առաջին եռամսյակում չիպերի վաճառքից ստացված եկամուտը կրկնապատկվել է, արդյունքում հասույթը կազմել է 17,49 տրիլինո վոն (շուրջ 1,4 տրլն դոլար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում