TikTok սոցիալական ցանցը հնարավոր է արգելափակվի նաև ԵՄ-ում
Նմանատիպ
ԵՄ-ն հնարավոր է՝ արգելի TikTok սոցիալական ցանցն իր տարածքում, ինչպես արել է ԱՄՆ-ն։ Այդ մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը։
«Մենք գիտենք TikTok-ի վտանգավորության մասին»,-ասել է նա ու հիշեցրել, որ Եվրահանձնաժողովն առաջիններից էր, որ արգելել է այդ սոցիալակն ցանցից օգտվելը կորպորատիվ հեռախոսներով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի24-ին օրինագիծ է ստորագրել, որով արգելվում է TikTok սոցցանցը երկրի տարածքում, եթե հարթակի տերը՝ չինական ByteDance ընկերությունը բիզինեսը 270 օրվա ընթացքում չտեղափոխվի ԱՄՆ։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ չինական կողմը հասկացրել է, որ իր համար սոցցանցի արգելքն ԱՄՆ-ում նախընտրելի է վաճառքից։
Ամերիկյան իշխանությունների դժգոհությունը սոցցանցի հետ կապված՝ պայմանավորված է նրանով, որ հարթակում օգտատերերի մասին տեղեկությունների հավաքագրումը սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության առումով։
Այս կապակցությամբ ընկերությունը հայտնել է, որ որևէ պարագայում իր հավաքագրած տվյալները չի տրամադրելու չինական կառավարությանը, եթե անգամ նման պահանջ լինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում