Google-ի գլխավոր տնօրենը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարը
Նմանատիպ
Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային, որպես տեխնիկական ղեկավար, եզակի նշաձողի հասնելու ճանապարհին է՝ հաշվի առնելով կարողության աննախադեպ աճը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
2015 թվականից, ինչ 51-ամյա Պիչային դարձել է Google-ի գլխավոր տնօրեն, ընկերության բաժնետոմսերն աճել են ավելի քան 400 տոկոսով։ Անցած ուրբաթ ընկերությունը նոր ռեկորդ է սահմանել, երբ 2024թ․ առաջին եռամսյակի եկամուտն ամփոփել է։ Ընկերության եկամտի աճը վերլուծաբանները կապում են արհեստական ինտելեկտով աշխատող ծառայությունների հետ։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ Պիչային ամենաբարձր վարձատրվող ղեկավարն է աշխարհում։ Նրա կարողությունը 2024թ․ առաջին եռամսյակի դրությամբ գնահատվում է 1 մլրդ դոլար։ Ընկերությունն այդ կապակցությամբ հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Պարբերականը, սակայն, գրում է, որ մինչ այդ ամենին հասնելը Պիչայիի մեծ ընտանիքն ապրում էր երկու սենյականոց մի բնակարանում՝ Հնդկաստանում։ Նա մանկության մեծ մասն անցկացրել է առանց հեռուստացույցի, համակարգչի։ Այդ մասին Պիչային ասել էր իր մի հարցազրույցում։
Լրատվամիջոցը նկատում է՝ երբ Պիչային 12 տարեկան էր, նրա ընտանիքը ձեռք է բերում առաջին դիսկով հեռախոսը։ Այդ սարքը և այն փաստը, որ իր հայրն էլեկտրիկ էր, նպաստել են, որ Պիչային հետաքրքրվի ՏՏ ոլորտով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում