ՆԱՏՕ-ն չի կատարել ուկրաինական բանակին աջակցելու երկու կարևոր կետ. Զելենսկի
30/04/2024 23:11
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն չի կատարել ուկրաինական բանակին աջակցելու երկու կարևոր կետ: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Կիևում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Կայունացումը ճակատում, մեր բանակի հզորությունը, նախաձեռնության անցնելն է, հակահարձակողական գործողությունների իրականացումը, այս ամենը կախված է երեք հիմնական կետերից.
Առաջին կետը ֆինանսն է, որի օգտին դրական են քվեարկել և՛ երկկողմանի գործընկերները, և՛ Միացյալ Նահանգները։
Երկրորդ կետը զենքի ժամանակին մատակարարումն է, երրորդը՝ կոնկրետ ինչ կհասնի Ուկրաինա»,- ասել է նա։
Դաշինքը, Զե;ենսկու խոսքով, կատարել է նշված պայմաններից միայն առաջինը՝ քվեարկելով ֆինանսների բաշխման օգտին, սակայն մյուս հարցերում դրական առաջընթաց չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում