Հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք հասնել բոլոր նպատակներին․ Ալիևի ներկայացուցիչ

Հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք հասնել բոլոր նպատակներին․ Ալիևի ներկայացուցիչ

Այսօր մենք հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նպատակներին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Վատիկանի րատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Անհրաժեշտ է ընդգծել, որ մոտ երկու տարի առաջ հենց Ադրբեջանն էր խաղաղ բանակցությունների և խաղաղության պայմանագրի նախագծի նախաձեռնողը, և այդ ժամանակից ի վեր խաղաղ գործընթացում կարևոր հաջողություններ են գրանցվել:

Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել դրված բոլոր նպատակներին»,-ընդգծել է Էլչին Ամիրբեկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում