Գերմանիայում առաջարկում են զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել տղամարդկանց և կանանց համար

Գերմանիայում առաջարկում են զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել տղամարդկանց և կանանց համար

Ուկրաինական հակամարտության ֆոնին Գերմանիայում հորդորում են պարտադիր զինվորական ծառայություն ներդնել կանանց ու տղամարդկանց համար։  Der Speigel-ի փոխանցմամբ՝ նման կոչով է հանդես եկել Բունդեսթագի պաշտպանության հարցերով նախկին խորհրդական Խանս- Պետեր Բարտելսը։

Նրա խոսքով՝ անձնակազմի սղությունը կարող է թուլացնել Գերմանիայի զինված ուժերը։

«Միակ բանը, որ իրականում կարող է օգնել շարունակվող կադրային դեֆիցիտի դեպքում, պարտադիր զինվորական ծառայությունն է՝ համապատասխան համազգեստով ու միաժամանակ երկու սեռերի համար»,-ասել է Բարտելսը։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ զինվորական պարտադիր ծառայության չեղարկումը 2011թ․ հուլիսի 1-ից ամենամեծ սխալն էր։ Դրանից հետո գերմանացի պաշտոնյան նշել է, որ երբեք հանդես չի եկել կրկնակի զինվորական ծառայության կանչելու օգտին։

«Թեկուզ համարում էի, որ զորակոչի կասեցումը սխալ է եղել, այդուհանդերձ, այն նորից ներդնելն այս իրավիճակում անհնար է ու անօգուտ»,-լրագրողների հետ զրույցումա, անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությանը վերադառնալու հնարավորությանը, ասել է գերմանացի պաշտոնյան։

Որոշ ժամանակ առաջ Գերմանիայի կանցլեր Շոլցը պարտադիր զինվորական ծառայությանը վերադառնալը հավանական է համարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում