Թուրքիան ու Ռուսաստանը պլանավորում են համատեղ ատոմակայան կառուցել Սինոպում
Նմանատիպ
Մոսկվան ու Անկարան քննարկում են Սև ծովին հարակից Սինոպ քաղաքում համատեղ ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին, ТАСС գործակալության հաղորդմամբ, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Ռուսաստանն ու Հարավային Կորեան հետաքրքրություն են ցուցաբերում ատոմակայանի նկատմամբ, որը պլանավորվում է կառուցել Սինոպում։ Մենք քննարկում ենք ռուսական և թուրքական ընկերությունների համագործակցությունը Սինոպում կառուցվող ատոմակայանի վրա»,- Sabah թերթին ասել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Բայրաքթարը հայտնել էր, որ «Росатом»-ը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայի եվրոպական մասում կառուցվող ատոմակայանի հանդեպ։ Նա նաև նշել էր, որ աշխատանքային խմբերը շարունակում են հանդիպումները տեխնիկական և ֆինանսական հարցերի շուրջ։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ Սինոպում կառուցվող ատոմակայանի հանդեպ մեծ է նաև Չինաստանի հետաքրքրվածոթւյունը։ «Մենք գտնվում ենք վճռորոշ փուլում․ մեր նպատակն առաջիկա ամիսներին միջկառավարական համաձայնագիրն ավարտին հասցնելն է։ Մենք կարող ենք դա ստորագրել իմ՝ Չինաստան այցի ժամանակ»․,-ասել է Բայրաքթարը՝ չհստակեցնելով այցի ժամկետները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում