Chrome-ի այլընտրանքը․ Windows 11-ի համար մշակվել է հատուկ դիտարկիչ

Chrome-ի այլընտրանքը․ Windows 11-ի համար մշակվել է հատուկ դիտարկիչ

Windows 11-ի համար The Browser Company-ն թողարկել է ֆիրմային  Arc դիտարկիչը։ Microsoft-ի այլ օպերացիոն համակարգերի վրա այդ դիտարկիչը, ինչպես հաղորդում է iXBT պորտալը, չի աշխատում սակայն։

The Browser Company-ն մանրակրկիտ թեստավորման արդյունքում է Windows 11 օպերացիոն համակարգի համար թողարկել Arc դիտարկիչը։ Աղբյուրը նշում է, որ Windows 10 օգտագործողները ստիպված են օգտվել  Chrome-ից կամ այլ դիտարկիչներից, մինչև դրա համար ևս նոր տարբերակ կմշակվի։

Համաձայն աղբյուրի՝ Arc դիտարկիչը մշակվել է Apple-ի Swift  ծրագրավորման լեզվով, ինչպես և macOS-ների համար, ուստի երկուսի դեպքում էլ կիրառվում է ընդհանուր բազային կոդ։

Arc-ը, որն անվանում են արդեն Chrome-ի այլընտրանք, առաջարկում է ինքնատիպ ինտերֆեյս, որտեղ տեղակայված են ներդիրներ, գրադարան, նշումներ և արխիվացված ներդիրներ։ Դիտարկիչի առանձնահատկություններից է այն, որ ներդիրները հնարավոր է անվանափոխել, ինչպես նաև նշումներ անել անմիջապես դիտարկիչի մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում