Բելառուսի ԶՈւ-ն մասնակցում է Իրանում ընթացող զորավարժություններին

Բելառուսի ԶՈւ-ն մասնակցում է Իրանում ընթացող զորավարժություններին

Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են նաև Բելառուսի զինվորականները։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ն։

«Բելառուսի ռազմական գերատեսչության պատվիրակությունը՝ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բասի գլխավորությամբ, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Անվտանգության գոտի 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023-ի հուլիսին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել և հաստատվել երկկողմ ռազմական համագործակցության տարվա պլանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում