ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել ատոմային զենքի հետ կապված որոշումները կայացնել առանց ԱԻ տեխնոլոգիաների

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել ատոմային զենքի հետ կապված որոշումները կայացնել առանց ԱԻ տեխնոլոգիաների

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Չինաստանին ու Ռուսաստանին հորդորել են հետևել ԱՄՆ և մյուս երկրների հայտարարություններին և թույլ չտալ, որ ատոմային զենքի հետ կապված որոշումները կայացնի արհեստական ինտելեկտը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։

Սպառազինության վերահսկողության հարցերով Պետդեպի ներկայացուցիչ Պոլ Դինը  ճեպազրույցի ժամանակ  ասել է, որ Վաշինգտոնն իր վրա «հստակ պարտավորություն է վերցրել», որ մարդիկ ամբողջությամբ վերահսկում են ատոմային զենքը՝ ավելացնելով, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան նույնպես նման պարտավորություն են ստանձնել։

«Մենք գտնում ենք, որ չափազանց կարևոր է պատասխանատվություն ունենալ սեփական վարքի համար, և կարծում ենք, որ դա հենց այն է, ինչ ընդունվել է հնգյակի կողմից»,-ասել է ամերիկացի պաշտոնյան՝ նկատի ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին։

Պոլ Դինի նկատառմանը Չինաստանն անմիջապես չի արձագանքել։

Ուշագրավ է, որ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների տարածման բումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Չինաստանի արտաքին գործերի նախարարի՝ ապրիլի 26-ին Պեկինում կայացած հանդիպմանը։

Այդ հանդիպումից հետո Բլինքենը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել  առաջին անգամ բանակցություններ վարել արհեստական ինտելեկտի թեմայով մոտակա շաբաթներին՝ ավելացնելով, որ քննարկել են անվտանգային ռիսկերը՝ կապված արհեստական ինտելեկտի հետ։

Ռազմական հաղորդակցության շրջանակում ամերիկացի և չինացի պաշտոնյաները թարմացրել են բանակցությունները՝ կապված ատոմային զենքի հետ, բայց սպառազինության վերահսկողության

Հետևեք մեզ նաև Telegram-ում