WhatsApp-ում երկու նոր գործառույթ է ավելացել

WhatsApp-ում երկու նոր գործառույթ է ավելացել

WhatsApp-ի հեղինակները հավելվածում երկու նոր գործառույթ են ավելացրել։ Առաջին գործիքը նախատեսված է միջոցառումների պլանավորման համար, ինչը թույլ է տալիս առանձին խմբերի՝ «Сообщество»-ի համար ստեղծել միջոցառում և ղեկավարել դրանք անմիջապես հավելվածի մեջ։ Հիմա «Сообществ»-ի ամեն մի մասնակից հնարավորություն ունի նախաձեռնելու միջոցառում, իսկ մյուսները կարող են մասնակցել դրանց։

Սպասվող իրադարձությունների մասին ինֆորմացիան հասանելի կլինի խմբի էջում, իսկ հիշեցումներն ավտոմատ կուղարկվեն անդամներին՝ միջոցառման օրվա մոտենալուն ընդառաջ։ Ներկա պահին այդ գործառույթները հասանելի է կոնկրետ խմբերի, իսկ մոտ ապագայում հասանելի կդառնան բոլոր չաթային խմբերի համար։

Հավելվածը մշակողները ներդրել են նաև ադիմինիստրատորների հաղորդագրություններին պատասխանելու համակարգ՝ «Сообществах»-ի շրջանակում։ Նշվում է, որ պատասխանները կուղարկվեն այնպես, որ հնարավորինս կանոնակարգվի չաթի բովանդակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում